The Guardian –ի տեղեկացմամբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնական առաջարկ է նախապատրաստում «Էվերթոն»-ի երկու ֆուտբոլիստների տրանսֆերների ձեռքբերման վերաբերյալ:
Ակումբի նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ցանկանում է իր հետ «Յունայթեդ» տեղափոխել նաև պաշտպան Լեյթոն Բեյնսին և կիսապաշտպան Մարուան Ֆելաինիին:
Ֆուտբոլիստների իրավունքների դիմաց «կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը պատրաստ է 30 մլն ֆունտ վճարել:
Հիշեցնենք, որ նախկինում բելգիացի խաղացողի ծառայություններով հետաքրքրվում էին «Չելսի»-ն և «Արսենալ»-ը:







































