ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի կարողանա լքել ֆրանսիական ակումբն ու գլխավորել Մադրիդի «Ռեալ»-ը:
Իտալացի մասնագետը արդեն տեղեկացրել է փարիզյան ակումբի ղեկավարներին, որ մտադիր է անպայման լքել այն: Բացի այդ, Անչելոտին պատրաստ է անձամբ վճարել հրաժարագնի մի մասը, որը պահանջում է ՊՍԺ-ն:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին որպես հրաժարագին 7.5 մլն եվրո է պահանջել, սակայն «արքայական ակումբ»-ը պատրաստ է 4 մլն եվրո վճարել: «Ռեալ»-ը պատրաստվում է վերջնական լուծում տալ այս հարցին առաջիկա օրերին:








































