Կիսաթեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը որոշել է ավարտել մարզական կարիերան։ Իր որոշման մասին իռլանդացին գրել է թվիթերյան էջում։
«Որոշեցի սպորտից հեռանալ երիտասարդ տարիքում։ Շնորհակալություն բոլորին։ Կհանդիպենք ավելի ուշ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին UFC 196-ի շրջանակներում Մաքգրեգորը պարտվեց ամերիկացի Նեյթ Դիասին։ Չնայած պարտությանը, գոտին մնաց Մաքգրեգորին, քանի որ մենամարտը տիտղոսային չէր։
Դիասի հետ մենամարտի դիմաց 27-ամյա իռլանդացին ստացավ UFC-ի համար ռեկորդային՝ 1 մլն եվրո։ Ավելի վաղ հայտարարվում էր, որ ռևանշ մենամարտը կայանալու է հուլիսի 9-ին։








































