Այսօր Ուկրաինայի առաջնության 28-րդ տուրում Դոնեցկի «Շախտյոր»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնեց «Մետալուրգ»-ին և առաջնության ավարտից երկու տուր առաջ նվաճեց Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսը:
Հայաստանի հավաքականի առաջատար կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, ով ամբողջ մրցաշրջանի ընթացքում հրաշալի է հանդես եկել «հանքափորներ»-ի կազմում, այս խաղում փոխարինման դուրս եկավ 68-րդ րոպեին և ոչ միայն արդյունավետ պաշտպանվեց, այլև դրվագներից մեկում պարտավոր էր գրավել մրցակցի դարպասը, սակայն նրա հարվածն ուղիղ դարպասապահի վրա ստացվեց:
Այս հաղթանակից հետո «Շախտյոր»-ը վաստակած 70 միավորով անհասանելի դարձավ երկրորդ տեղում ընթացող Կիևի «Դինամո»-ի համար և 6-րդ անգամ հռչակվեց Ուկրաինայի չեմպիոն: Դինամոյականներն իրենց հերթին 62 միավորով ապահովել են երկրորդ հորիզոնականը: Երրորդ տեղի համար պայքարում են «Դնեպր»-ն ու «Մետալիստ»-ը: