Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Մյունխենի «Բավարիա»-ն ուժերն է չափելու Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ։
«Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է առաջիկա դիմակայությունը։
« «Ատլետիկո»-ն ցույց տվեց իր ուժը՝ պայքարից դուրս թողնելով «Բարսելոնա»-ին։ «Բավարիա»-ն չպետք է կորցնի զգոնությունը»,- ասել է հարձակվողը։
Թիմերի առաջին խաղը կկայանա ապրիլի 27-ին՝ Մադրիդում, պատասխան հանդիպումը՝ մայիսի 3-ին՝ Մյունխենում։









































