Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշել է երկրում էլեկտրաէներգիայի ճգնաժամի դեմ պայքարել ժամացույցի սլաքները տեղափոխելու միջոցով: Այս մասին հայտնում է Noticias24 պորտալը:
«Ես մայիսի 1-ից սկսած կփոխեմ Վենեսուելայի ժամային գոտու կիրառությունը՝ երկրում էներգիայի տնտեսումն ուժեղացնելու համար»,- ասել է Մադուրոն:
Նա չի ներկայացրել առաջիկա փոփոխությունների մանրամասները՝ խոստանալով դա անել առաջիկա օրերին: Նա խոստացել է, որ այդ միջոցառումը շատ պարզ կլինի քաղաքացիների համար:









































