Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Մադրիդի «Ատլետիկո»-ից կրած պարտությունը (2:0), որից հետո թիմը դուրս մնաց մրցաշարից։
« «Բարսելոնա»-ի պարտության հարցում 99․99%-ով մեղավորը ես եմ։ Ոչ, 100%-ով, քանի որ ես եմ մարզիչը»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է AS-ը։
Բացի այդ, կատալոնական ակումբի մարզիչը խոստավանել է, որ թիմի խաղում անկում է նկատվում․ «Այո, մեր լավագույն մարզավիճակում չենք, և դա ակնհայտ է։ Չենք առանձնանում նաև արդյունավետությամբ։ Սակայն պետք է ոտքի կանգնել ու առաջ շարժվել»։









































