Saturday, 20 06 2026
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին

Հայաստանի 5 բռնցքամարտիկ Թուրքիայի մրցաշարի կիսաեզրափակչում են

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարի 5-րդ մրցումային օրը բավականին հաջող դասավորվեց հայ բռնցքամարտիկների համար: Քառորդ եզրափակիչ փուլ դուրս եկած Հայաստանի 6 ներկայացուցիչներից 5-ին հաջողվել է դուրս գալ կիսաեզրափակիչ:

Չնայած մրցումային օրվա առաջին մենամարտում 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը պարտվել էր Նորվեգիան ներկայացնող Հանսեն Մարիելին և դուրս մնացել հետագա պայքարից, սակայն դա որևէ կերպ հոգեբանական ազդեցություն չունեցավ Հայաստանի մյուս 5 ներկայացուցիչների համար: Ուժեղ մրցակցի՝ Բաքվում կայացած Եվրոպական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր` Փաթ Կորմաքի (Մեծ Բրիտանիա) դեմ հաղթանակ տոնեց 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը՝ դեպի կիսաեզրափակիչ ուղի հարթելով Հայաստանի մյուս անդամների համար:

Թեթևագույն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը քառորդ եզրափակչում հաղթանակով ավարտեց մենամարտը Գերմանիան ներկայացնող Չերակիս Կրիստոսի դեմ: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանն էլ առավելության հասավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարի բրոնզե մեդալակիր, իտալացի բռնցքամարտիկ Վինչենցո Պիկարդիի նկատմամբ:

56 կգ քաշային Արամ Ավագյանը քառորդ եզրափակչում մենամարտում էր վարկանշային այս մրցաշարը հյուրընկալած երկրի՝ Թուրքիայի ներկայացուցչի դեմ: Չնայած թեժ մթնոլորտին՝ Ավագյանը 3-0 հաշվով առավելության հասավ Իբրահիմ Գոկցեկի նկատմամբ:

69 կգ քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը քառորդ եզրափակչում ուժերը չափեց Մեծ Բրիտանիայի մեկ այլ ներկայացուցչի՝ Չիրուս Փաթինսոնի դեմ պայքարում: Մարգարյանը կարողացավ արժանիորեն հաղթել ուժեղ մրցակցին և դուրս գալ կիսաեզրափակիչ փուլ:

Ապրիլի 15-ին կայանալիք կիսաեզրափակչային մենամարտերում հայ բռնցքամարտիկների մրցակիցների անուններն արդեն հայտնի է: 49 կգ քաշային Հովհաննիսյանն ուժերը կչափի իտալացի Մանուել Չապաիի դեմ, 52 կգ քաշային Աբգարյանի մրցակիցը կլինի իռլանդացի Բրենդան Իրվինը, 56 կգ քաշային Ավագյանին բաժին է ընկել Ադրբեջանի ներկայացուցիչը՝ Ջավիդ Չալաբիևը: Ինչ վերաբերում է 64 կգ քաշային Բաչկովին և 69 կգ քաշային Մարգարյանին, ապա հայ բռնցքամարտիկներից առաջինի մրցակիցը կլինի Լիտվայի ներկայացուցիչ Էվալդաս Պետրաուսկասը, երկրորդն էլ կմենամարտի Իտալիայի ներկայացուցչի՝ Վինչենցո Մանջիակապրեի դեմ:

Օլիմպիական ուղեգրի նվաճման համար հայ մարզիկներից պահանջվում է ուղղակի հաղթել իրենց բաժին ընկած մրցակիցներին՝ դուրս գալով եզրափակիչ: Կիսաեզրափակչում պարտվելու դեպքում հայ բռնցքամարտիկները հնարավորություն կունենան 3-րդ տեղի համար մենամարտ անցկացնել. 3-րդ տեղը նույնպես կապահովի Ռիոյի 2016 թ.-ի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում