Թուրինի «Յուվենտուս»-ն մոտ 100 մլն եվրո կառաջարկի Մադրիդի «Ռեալ»-ին՝ 3 ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման նպատակով։ Այս մասին տեղեկացնում է A Bola-ն։
Մադրիդյան ակումբն ըստ պայմանագրում նշված կետի կարող է 30 մլն եվրոյով հետ վերադարձնել Ալվարո Մորատային։ Թուրինյան ակումբը պատրաստ է 25 մլն եվրո վճարել այդ կետը չեղյալ համարելու համար։
Պարբերականը նշում է, որ ևս 31․5 մլն եվրո կառաջարկվի պաշտպան Դանիլոյի, 40 մլն՝ Իսկոյի տրանսֆերների դիմաց։








































