Երիտասարդությունն այսօր՝ ապրիլի 9-ին, ինքնաբուխ հավաք է կազմակերպել՝ իր բողոքի ձայնն արտահայտելու ընդդեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների:
Սա կոչ է ի լուր ԵԱՀԿ Մինսկի համանախագահների և ի լուր ողջ միջազգային հանրության, որ «Հայ երիտասարդը պահանջատեր է. ոչ մեկը չի կարող մեր սահմաններին արկածախնդրություն իրականացնել»:
Երիտասարդությունը պահանջում է, որ հավասարության նշան չդրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ԼՂ-ն դառնա բանակցային կողմ, և Ճանաչվի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Մի խումբ երիտասարդներ, որոնք այս օրերին զբաղված էին տեղեկատվական հոսքերի և հակառակորդի քարոզչության դեմ աշխատանքների կազմակերպմամբ, հայտարարեցին, որ պայքարը կշարունակեն համացանցում:
Մանրամասները՝ տեսանյութում:









































