Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Նիդերլանդներում անցկացված հանրաքվեի արդյունքները՝ ԵՄ-ի հետ Կիևի ասոցացնման համաձայնագրի վերաբերյալ, չեն դառնա խոչընդոտ դեպի Եվրոպա Ուկրաինայի ճանապարհին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Ցանկանում եմ ընդգծել, որ այդ հանրաքվեն, համաձայն Նիդերլանդների Սահմանադրության և օրենսդրության, ունի բացառապես խորհրդատվական բնույթ։ Այսպիսով՝ այժմ խոսքը կառավարությանն է, խորհրդարանինն ու Հոլանդիայի քաղաքական գործիչներինը։ Վստահ եմ, որ ռազմավարական առումով այդ իրադարձությունը խոչընդոտ չէ դեպի Եվրոպա Ուկրաինայի ճանապարհին»,- Պորոշենկոյի խոսքերն է մեջբերում նրա մամլո ծառայությունը։
Նախնական արդյունքներով՝ Հոլանդիայի բնակչության 61,1%-ը դեմ է արտահայտվել ԵՄ-ի հետ Կիևի ասոցացման համաձայնագրի վավերացմանը։









































