Այս տարին McLaren-ի համար հոբելյանական է: Ուղիղ 50 տարի առաջ՝ 1963թ.-ին, հիմնադրվել է մրցարշավային խումբը: Այս առթիվ թողարկվում է MP4-12C հատուկ շարքը: Մյուս ավտոմեքենաներից այն կտարբերվի առջևի բամպերով և սև մակագրությամբ: Բացի այդ, այն կունենա նոր կերամիկական արգելակներ և տարբեր չափերի անիվներ՝ առջևի անիվները 19 դյույմ, հետևինները՝ 20 դյույմ:
McLaren 50 12C-ի սրահը ամբողջությամբ կլինի կաշվեպատ: Ավտոմեքենան կթողարկվի մի քանի գույներով, այդ թվում նաև՝ ավանդական նարնջագույնով: Ավտոմեքենայի ապագա սեփականատերը կստանա նաև կարբոնե տուփով բանալիները:
Ավտոմեքենան կթողարկվի սահմանափակ քանակությամբ՝ մոտ 100 ավտոմեքենա: Այն կարժենա 296 հազարից մինչև 326 հազար դոլար: