Համաշխարհային համացանցային ընկերությունները հրաժարվել են օգնել բրիտանական հատուկ ծառայություններին՝ գտնելու օգտատերերի մասին տվյալներ: Այս մասին հաղորդում է Mignews-ը:
Google-ը, Facebook-ը, Twitter-ը, Microsoft-ը և Yahoo-ն նամակ են հղել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Թերեզա Մեյին: Նրանում նշվում է, որ իրենք հրաժարվում են համագործակցել «լրտեսական խարտիայի» շրջանակներում:
Բրիտանացի իրավապահ մարմինները ցանկանում էին հասանելիություն ունենալ տեղաբնակների անձնական տվյալներին, էլեկտրոնային հասցեին, սոցիալական ցանցերին և այլն: Այդ մասին տեղեկությունը պետք է պահպանվի 12 ամիս: Սակայն ամերիկյան ընկերությունները կտրականապես հրաժարվել են լրտեսել իրենց օգտատերերին: