Արդեն մի քանի տարի Coca-Cola-ն կոչ է անում համագործակցության, գրում է adme.ru-ն: Ամենավերջին աշխատանքն արվել է Ogilvy & Mather Singapore թիմի հետ համատեղ:
Հատուկ դրա համար մշակվել է կրկնակի տարա, որը թույլ է տալիս այն կիսել երկու մասի՝ մեկը թողնել քեզ, մյուսը տալ ընկերներին:
Նման սահմանափակ փաթեթավորմամբ ըմպելիքը արդեն հայտնվել է Սինգապուրում ու հասանելի է լինելու միայն այնտեղ: