Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությանը դուր չեն եկել թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի խոսքերը, որոնք նա ասել է Կոլումբիայում:
«Երբ խաղում ես, և քեզ աջակցում են, ամեն ինչ ավելի հեշտ է»,- ասել է Խամեսը՝ ակնարկելով «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի անվստահությունը:
Իսպանիայի մայրաքաղաքային ակումբի ղեկավարությանը դուր չի եկել այն, որ Խամեսը նման մեկնաբանություններ է տվել հենց «կլասիկո»-ի նախաշեմին՝ գրում է իսպանական «AS»-ը:
Նշենք, որ առաջին անգամը չէ՝ Խամեսը քննադատում է թիմի գլխավոր մարզիչին. ավելի վաղ նա քննադատել է Ռաֆա Բենիտեսին:









































