ՔՓՌ-ի դարպասապահ Ժուլիո Սեզարը հայտնել է, որ չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը: Նա ցանկանում է շարունակել կարիերան Անգլիայի Պրեմիեր Լիգայում, չնայած այն փաստին, որ իր ծառայություններով հետաքրքրված են Ա Սերիայի ակումբները:
«Ցանկանում եմ շարունակել կարիերաս Անգլիայի առաջնությունում»,- նշել է Սեզարը, ում ծառայություններով, մասնավորապես, հետաքրքրված է «Ռոմա»-ն:
Նշվում է, որ Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նույնպես ցանկանում է ձեռք բերել դարպասապահի իրավունքները: