Մադրիդի «Ռեալ»-ի նախկինում հայտնի ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուի կարծիքով` հիանալի կլինի, եթե «արքայական ակումբ»-ին հաջողվի իրականացնել «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի տրանսֆերային գործարքը:
Բեյլը համարվում է «արքայական ակումբ»-ի գլխավոր նպատակն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Բեյլի հնարավորություններն ու հմտությունները տպավորում են: Իհարկե, դեռևս պետք է տեսնել, թե ինչպես նա կադապտացվի իսպանական ֆուտբոլին, սակայն կարծում եմ, որ նրա խաղային որակները համապատասխանում են «Ռեալ»-ին»,- ասել է պորտուգալացին: