ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաստատել է, որ իր ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի որոշ ակումբներ:
Ֆրանսիական ակումբի հետ շվեդ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, իսկ ավելի վաղ նշվել է, որ Իբրահիմովիչը կարող է Անգլիա տեղափոխվել: Խոսք էր գնում, մասնավորապես, «Մանչեթսեր Յունայթեդ»-ի, «Չելսի»-ի և «Արսենալ»-ի մասին:
«Կարող եմ հաստատել, որ իմ ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի որոշ ակումբներ: Տեսնենք, թե ինչ կստացվի: Իմ գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է վարում և զբաղվում այդ բոլոր գործերով: Այնպես որ, անձամբ ես տեղեկություններ չունեմ: Կենտրոնացած եմ միայն ֆուտբոլի վրա»,- Voetbalprimeur-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:









































