«Լոս Անջելես Գելաքսի»-ի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը պատրաստվում է հաջորդ մրցաշրջանից պաշտոն զբաղեցնել «Լիվերպուլ»-ի մարզչական շտաբում:
Ակումբի ղեկավարությունը չի խոչընդոտի այս որոշմանը՝ գրում է «The Sun»-ը:
Նշվում է, որ Կլոպն անձամբ է ցանկանում, որ Սթիվենը վերադառնա թիմ. նրան գոհացրել է Ջերարդի ազդեցությունն ակումբի խաղացողների վրա MLS-ի ձմեռային դադարի ժամանակ:
Ավելի վաղ կիսապաշտպանը հայտարարել է, որ ավարտելու է ֆուտբոլիստի կարիերան 2016 թվականին՝ «ԼԱ Գելաքսի»-ի հետ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո:









































