Ֆուտզալի Բիզնես լիգայի շրջանակներում լրագրողների թիմը խոշոր հաշվով հաղթանակ տարավ պատգամավորների թիմի նկատմամբ: Խաղն ավարտվեց 14:2 հաշվով՝ հօգուտ լրագրողների թիմի:
Խաղի մեկնարկային րոպեներից լրագրողների թիմը սկսեց ակտիվ գրոհներ կազմակերպել ու մինչև վերջ խաղաց մեծ առավելությամբ: Արդեն առաջին խաղակեսի ավարտից հետո լրագրողների թիմը հաշվի մեջ առաջ էր հինգ գոլի առավելությամբ: Առաջին խաղակեսն ավարտվեց 6:1 հաշվով:
Երկրորդ խաղակեսն էլ անցավ լրագրողների մեծ առավելությամբ: Խաղի երկրորդ կեսում Ազգային ժողովի թիմին հաջողվեց խփել ընդամենը մեկ գոլ, փոխարենը լրագրողները մրցակցի դարպասն ուղարկեցին ևս 8 գնդակ: