Երևանի «Հանրապետական» մազադաշտում ընթանում է Հայաստանի ու Բելառուսի հավաքականների միջև ընկերական հանդիպումը, որը նաև Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկիի հրաժեշտի խաղն է:
Մեկնարկեց հանդիպման երկրորդ խաղակեսը: Հաշիվն է 0:0
Նշենք, որ ընդմիջմանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Բերեզովսկիին նվիրեց «Toyota Prado Land Cruiser» ավտոմեքենա: Հայրապետյանը Բերեզովսկիին նվիրեց նաև նրա յուղաներկ նկարը, իսկ ահա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Բերեզովսկիին պարգևատրեց Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի