«Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Յուվենտուս»-ի դեմ խաղի վերաբերյալ: Մյունխենյան ակումբը քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել:
«Առաջին հերթին անչափ շնորհակալ եմ երկրպագուներին: Մարզադաշտում հիանալի մթնոլորտ էր տիրում: Երկրպագուներն անդադար մեզ առաջ էին մղում: Գիտակցում էինք, որ պարտավոր ենք հաղթել:
Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները գերազանց կատարեցին իրենց աշխատանքը: Անհավանական էր: Ասեմ, որ «Յուվենտուս»-ն ու «Բավարիա»-ն երկու հավասարազոր բարձրակարգ թիմեր են»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Լամի խոսքերը:








































