Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության ՊՍՎ-ի դեմ խաղի վերաբերյալ:
«Թիմը հիանալի մարզավիճակում է: Վերջին հանդիպումները մենք լավ ենք անցկացրել և հուսով ենք, որ այդպես կլինի նաև այսօր: Հուսով եմ՝ Գրիզմանը կշարունակի արդարացնել սպասելիքները, ինչպես նախկինում: Այս անգամ մրցակցին պետք է շրջանցենք առնվազն մեկ գոլով:
ՊՍՎ-ն ուժեղ թիմ է, հիանալի հակագրոհներ է կազմակերպում: Այդ թիմը հզոր է նաև ստանդարտ դիրքերում: Պետք է ուշադիր լինել»,- AS-ը մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:









































