Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը վստահ է, որ դեռ անելիք ունի գերմանական գրանդում: Ռոբենը նույն կարծիքն ունի նաև իր թիմակից Ֆրանկ Ռիբերիի մասին, ով վնասվածքի պատճառով երկար ժամանակ դուրս չի եկել խաղադաշտ:
«Վստահ եմ, որ ես և Ռիբերին դեռ երկու տարի կարող ենք լավ ֆուտբոլ ցուցադրել: Շատ ուրախ եմ, որ Ֆրանկը շարք է վերադարձել:
Ինչ վերաբերում է Կիմիխին, ապա եթե նա խաղա այնպես, ինչպես այժմ, իր որակների շնորհիվ կարող է համապատասխանել Գերմանիայի հավաքականին»,- Bild-ը մեջբերում է Ռոբենի խոսքերը:








































