Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Սերխիո Ռոմերոն կարող է լքել ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, տեղեկացնում է The Sun-ը:
Հաղորդվում է, որ «կարմիր սատանաներ»-ը ցանկանում են թիմի հիմնական դարպասապահ դարձնել Դավիդ Դե Խեային:
Հաղորդվում է, որ արգենտինացին հուսալքվել է տվյալ իրավիճակով և ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:








































