«Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Կառլո Անչելոտիի հնարավոր նշանակման մասին շրջանառվող լուրերը:
«Մենք մեծ հարգանք ենք տածում ՊՍԺ-ի նկատմամբ: Խոսել ենք փարիզյան ակումբի նախագահի հետ: Կարծում էինք, որ Անչելոտիի պայմանագրի ժամկետն ավարտվում է, և մենք կարող ենք նրան «Ռեալ» հրավիրել:
Սակայն խնդիրներ են ծագել, որոնք մենք ցանկանում ենք հարթել: Տարբերակներ ունենք»,- Պերեսի խոսքը մեջբերում է Marca-ն:









































