Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան շարունակում է հրետանային աջակցություն ցուցաբերել ԴԱԻՇ-ին։ Այդ մասին հայտարարել է ռուսաստանաբնակ քրդերի ներկայացուցիչ Ֆարհաթ Պատիևը:
«Թուրքիան շարունակում է ռազմական գործողություններ վարել և, մասնավորապես, հրետանային աջակցություն է ցուցաբերում զինյալներին, խաղաղ բնակչության դեմ իրականացնում է պատժիչ գործողություններ։ Վերջին օրերին զոհվել է ավելի քան 10 մարդ։ Խոսքը կանանց ու երեխաների մասին է»,- ասել է նա։









































