Նորմանդիայի Ջերսի կղզում կարապը, որը բնակվում է մերձքաղաքային ակումբի տարածքում, սիրահարվել է ուղղաթիռին: Թռչող սարքի հանդեպ նա սկսեց հետաքրքրություն դրսևորել այն բանից հետո, երբ կորցրեց իր ընկերուհուն, գրում է The Scotsman-ը:
Ակումբի աշխատակիցների խոսքով՝ թռչունն այնպես է սիրահարված, որ մշտապես փորձում է մոտենալ ուղղաթիռին՝ անտեսելով իր կյանքին սպառնացող վտանգը: Արդյունքում՝ հաստատության անձնակազմը ստիպված էր կտրել կարապի թևերը, որ թռչունը չփորձի հետևել թռչող սարքին:
Կարապի թևերը մեկ անգամ չէ, որ կտրել են, սակայն դրանք նորից են աճել, ու նա նորից սկսել է սիրահետել ուղղաթիռին:
Մոտ ապագայում ակումբը փորձելու է զույգ գտնել թռչնի համար, որպեսզի նա կարողանա ընտանիք կազմել:









































