«Լեսթեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին նշել է, որ անգամ ազատ ժամանակ շարունակում է աշխատել: Մասնագետը հայտնել է, որ Հռոմ վերադառնալու ժամանակ ներկա է եղել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Ռոմա»-ի և «Ռեալ»-ի դիմակայությանը:
«Միշտ մտածում եմ: Նոութբուքս էլ միշտ ինձ հետ է: Եթե ժամանակ ունեմ, նայում եմ: Հաջորդ ժամը նվիրում եմ ընտանիքիս, այնուհետև դարձյալ նստում եմ համակարգչի մոտ:
Երբ Հռոմում էի, ներկա գտնվեցի «Ռոմա»-«Ռեալ» հանդիպմանը: Ես հետևում էի Քրիշտիանու Ռոնալդուին: Նա լավ ֆուտբոլիստ է»,- Daily Mail-ը մեջբերում է Ռանյերիի խոսքերը:









































