«Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը նոր պայմանագիր է ստորագրել լոնդոնյան ակումբի հետ: Այդ մասին տեղեկացնում է The London Evening Standard-ը: Ուելսցին ըստ նոր համաձայնագրի կստանա 130.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ:
Ըստ պայմանագրի՝ 2014թ. ամռանը Բեյլը 50 մլն ֆունտի դիմաց կարող է այլ ակումբ տեղափոխվել:
23-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2012/13թթ մրցաշրջանում խփել է 21 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: Բացի այդ, Բեյլը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի տարվա լավագույն խաղացող:






































