«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին իր սպասելիքներն է հայտնել թիմի նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի աշխատանքից, ով պաշտոնապես կստանձնի իր պարտականությունները հուլիսի 1-ին:
«Մենք հիանալի թիմ ունենք, որն ընդունակ է ավելի շատ տիտղոսներ նվաճել: Վստահ եմ, որ կարող ենք: Իհարկե, բոլորն անհամբեր սպասում են Մոյեսի հետ աշխատանքին: Նոր մասնագետը նոր մարտահրավեր է «Յունայթեդ»-ի համար: Այժմ մենք բավականաչափ ժամանակ կունենանք հանգստի համար, ինչից հետո ամեն բան զրոյից կսկսենք»,- նշել է ֆուտբոլիստը:




































