ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը հայտնել է, որ իր թիմը կշարունակի հաղթանակների ձգտել անգամ այն դեպքում, եթե Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնա:
«Եթե հաջողվի Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնալ, ապա կցանկանամ, որ թիմն առաջ գնա և նվաճի նաև Գերմանիայի գավաթը:
«Բավարիա»-ն շարունակում հաղթանակների ձգտել: Այդ մասին վկայում է Գերմանիայի առաջնության ամբողջ ընթացքում: Մեր թիմը հաջողություններ կգրանցի առաջիկա տարիների ընթացքում ինչպես Գերմանիայում, այնպես էլ Եվրոպայում»,- ասել է Լամը:









































