Թուրքիայի Կապադովկիա քաղաքում՝ երկրի հարավի զբոսաշրջային կենտրոնում, օդապարիկ է ընկել, հաղորդում է Hurriyet Daily News-ը:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, օդապարիկի անկման հետևանքով, համաձայն նախնական տվյալների, 1 մարդ զոհվել է, 18 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Օդապարիկում եղել է 20 մարդ:
Վթարի պատճառը եղել է մեկ այլ օդապարիկի հետ բախումը:
Լրագրողներին դեռ չեն կարող մոտենալ դեպքի վայրին, քանի որ բախման շրջանում աշխատում են քննիչները:









































