Իտալական «Նապոլի»-ի դարպասապահ Պեպե Ռեյնան խոսել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի` «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Նապոլի»-ում: Այստեղ մարդիկ ապրում են ֆուտբոլով, նրանք նման են Իսպանիայի հարավում գտնվող բնակիչներին:
«Վիլյառեա՞լ»-ը: Նրանք հիանալի պաշտպանություն ունեն, հանդիպումը դժվար կլինի մեզ համար»,- հայտարարել է Ռեյնան:






































