Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը միջոցներ չի խնայի առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի հզորացման համար։ Այս մասին գրում է Goal.com-ը։
Աբրամովիչը նախատեսել է 130 մլն ֆունտ ծախսել կազմի համալրման նպատակով։ Այդ գումարը կարող է զգալիորեն ավելանալ, եթե վաճառվի Էդեն Ազարի տրանսֆերը։
Ակումբի ղեկավարությունը մտադիր է ստացված գումարով ձեռք բերել աստղային 4 ֆուտբոլիստի տրանսֆեր։









































