Լոնդոնի «Արսենալ»-ի և կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Տիերի Անրին մեկնաբանել է թիմերի՝ այսօր կայանալիք հանդիպումը Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում։
«Կարծում եմ՝ «Արսենալ»-ը կընտրի այնպիսի մարտավարություն, ինչպես «Բավարիա»-ի հետ խաղում։ Նրանք պաշտպանվելու են և փորձելու հակագրոհել։ Չէ՞ որ շատ բարդ է «Բարսելոնա»-ին զրկել գնդակից։
«Արսենալ»-ը պետք է ինչ-որ բան ձեռնարկի «Էմիրեյթս»-ում, եթե ցանկանում է պատասխան խաղից առաջ պահպանել շանսերը։
«Արսենալ»-ը «Բարսելոնա»-ի հետ խաղում գրեթե շանս չի ունենա, եթե մրցակիցը չեզոքացնի Օզիլին։ Սիրում եմ երկու թիմերին։ Կարծում եմ՝ «Բարսա»-ն կհաղթի»։








































