Առաջին անգամ Սաուդյան Արաբիայի բնակչուհի է բարձրացել աշխարհի ամենաբարձր լեռան` Էվերեստի գագաթ, հաղորդում է BBC-ն:
Կինը լեռան գագաթ է բարձրացել չորս մարդուց բաղկացած թիմի հետ:
Ռահա Մոհարաքն ասել է, թե հույս ունի, որ իր արարքը կոգեշնչի Սաուդյան Արաբիայի մյուս կանանց նոր ձեռքբերումների հասնելու համար: Նա ընդգծել է, որ առաջինը լինելն ավելի քիչ կարևոր է, քան խրախուսել ինչ-որ մեկին լինել երկրորդը:
Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքները շատ սահմանափակ են: Մոհարաքի թիմի անդամները նշել են, որ Էվերեստի գագաթ բարձրանալու համար նա ստիպված է եղել սոցիալական շատ խոչընդոտներ հաղթահարել: Արաբական թիմը լեռան գագաթ բարձրացել է բարեգործական արշավի շրջանակներում` Նեպալում դպրոցների համար միջոցներ հավաքելու նպատակով:









































