Իսպանիայի առաջնության 8 ակումբներ զրկվել են Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության առաջիկա մրցաշրջանում հանդես գալու իրավունքից:
Երկրի ֆուտբոլի ֆեդերացիան հետ է պահանջել «Էսպանյոլ»-ի, «Ռայո Վալյեկանո»-ի, «Վալյադոլիդ»-ի, «Օսասունա»-ի, «Սարագոսա»-ի, «Գրանադա»-ի, «Դեպորտիվո»-ի և «Սելտա»-ի համապատասխան լիցենզիաները` ֆինանսական ֆեյր փլեյի կանոնները խախտելու պատճառով:
Սակայն փաստորեն արգելքից տուժելու են միայն «Ռայո Վալյեկանո»-ն և «Էսպանյոլ»-ը, որոնք զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 10-րդ և 11-րդ հորիզոնականները` համապատասխանաբար:








































