Լեհաստանում ավարտվել է շախմատի Եվրոպայի 2013թ. անհատական առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը 11 տուրերում վստակել են 8-ական միավոր և չեմպիոն հռչակված ուկրաինացի գրոսմայստեր Սերգեյ Մոիսենկոյին զիջել միայն լրացուցիչ ցուցանիշներով:
Հայաստանի ներկայացաուցիչները զբաղեցրել են հետևյալ տեղերը՝
7. Սերգեյ Մովսեսյան – 8.0 միավոր
10. Հրանտ Մելքումյան – 8.0
31. Գաբրիել Սարգսյան – 7.0
39. Տիգրան Պետրոսյան – 7.0
58. Արման Փաշիկյան – 6.5
63. Ռոբերտ Աղասարյան – 6.5
65. Ռոբերտ Հովհաննիսյան – 6.5
68. Զավեն Անդրիասյան – 6.5
76. Վլադիմիր Հակոբյան – 6.5
109. Ավետիք Գրիգորյան – 6.0
136. Հովհաննես Գաբուզյան – 5.5
150. Կարեն Գրիգորյան – 5.5
157. Էլինա Դանիելյան – 5.5
237. Վլադիմիր Պողոսյան – 4.0
Մրցաշարին մասնակցում էին 280 շախմատիստներ:








































