Այսօր՝ փետրվարի 18-ին ‘«Ալաշկերտ»-ն անցկացրեց անթալյան 2-րդ հավաքի 1-ին ստուգողական հանդիպումը՝ մրցելով Ղազախստանի «Ժետիսու»-ի հետ, տեղեկացնում է ակումբի մամլո ծառայությունը:
Ղազախական թիմին հաջողվել է արդեն 7-րդ րոպեին հաջողության հասնել: Հետագայում մեր ֆուտբոլիստները գոլ խփելու մի քանի իրական պահեր են ստեղծել, մինչդեռ մրցակիցը՝ ոչ:
Ալաշկերտցիներից մոտ էին հաջողությանը Խորեն Վերանյանը, Հեբեր Արաուխոն, Միհրան Մանասյանը՝ երկու անգամ, սակայն հաշիվն այդպես էլ մնացել է անփոփոխ: «Ժետիսու»-ի խփած արագ գոլը վճռել է հանդիպման ելքը. «Ալաշկերտ»-ը տանուլ է տվել խաղը 0:1 հաշվով:
Փետրվարի 21-ին «Ալաշկերտ»-ը կհանդիպի Լիտվայի «Սուդուվա» թիմի հետ:









































