Մայիսի 16-ի երեկոյան Երուսաղեմում տեղի է ունեցել հրեաների ուղղափառ համայնքի ներկայացուցիչների բողոքի ակցիա՝ ընդդեմ կառավարության ծրագրերի, որոնցով նախատեսվում է զինվորական ծառայություն սահմանել նրանց համար՝ հաղորդում է BBC-ն:
Բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 30 հազար մարդ, որոնք ագրեսիվ են պահել իրենց, քարեր և աղբամաններ են նետել ոստիկանների վրա: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ստիպված են եղել ջրցաններ կիրառել:
Բախումների հետևանքով տուժել են 10 ոստիկան և երեք ցուցարար, ձերբակալվել է անկարգության 8 մասնակից:
Նշենք, որ Իսրայելում ուլտրաուղղափառ հրեաներին սովորաբար բանակ չեն զինակոչում՝ ելնելով կրոնական պատկերացումներից, սակայն իշխող նոր կոալիցիան մտադիր է վերանայել դա:









































