Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախատեսում է այցելել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի հանդիպումը, որի շրջանակներում մրցակցելու են գերմանական երկու ակումբներ: Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Ուեմբլի» մարզադաշտում կկայանա «Բորուսիա»-«Բավարիա» հանդիպումը:
Կանցլերը, սակայն, չի նշել, թե որ թիմին է երկրպագելու` «Բավարիա»-ին, որի մարզահագուստում գերիշխող է կարմիրը (ընդդիմության ամենահզոր կուսակցության գույները), թե՞ «Բորուսիա»-ին, որի ֆուտբոլիստների մարզաշապիկներում գերիշխում են սև և դեղին գույները (գործող կոալիցիայի գույները):
«Կարծում եմ` կայցելեմ եզրափակիչը: Ես Գերմանիայի կանցլերն եմ և երկրպագում եմ Գերմանիային»,- նշել է Մերկելը:






































