Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտարարել է, որ գոհ է իր թիմի հարձակվող Նեյմարի ցուցադրած խաղից:
Հարկ է նշել, որ ոչ բոլոր մասնագետներն են միանշանակ արտահայտվում «Սանթոս»-ի հարձակվողի հասցեին: Կարծիք կա, որ Նեյմարը դեռևս պատրաստ չէ տանել թիմն իր ետևից:
«Նեյմարի խաղի վերաբերյալ տարբեր կարծիքներ կարող են լինել: Սակայն ես կարող եմ ասել, որ նա արդարացնում է իմ ակնկալիքները»,- նշել է Սկոլարին:








































