«Բարսելոնա»-ի ղեկավարները վաճառքի կհանեն թիմի դարպասապահ Վիկտոր Վալդեսի տրանսֆերն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Օրերս Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Խինես Կարվախալը հանդիպել է կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ` հարցը քննարկելու նպատակով: Կողմերը հակված են հնարավորինս արագ լուծել Վալդեսի տեղափոխության հարցը` ավելորդ լարվածությունից խուսափելու նպատակով:
Հիշեցնենք` դարպասապահի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2014 թվականը, սակայն նա հայտնել, որ ցանակնում է լքել «Բարսելոնա»-ն: Վալդեսի ծառայություններով հետաքրքրված է, մասնավորապես, Լոնդոնի «Արսենալ»-ը:








































