Գերմանական Heise Security առցանց պարբերականը կարծում է, որ Microsoft ընկերությունը «կարդում» է հաղորդագրությունները, որոնք փոխանակում են օգտատերերը Skype-ի միջոցով: Նման եզրակացության են պարբերականի աշխատողները եկել փորձի արդյունքում;
Լրագրողները Skype-ի չաթում HTTPS հղումներ են փոխանակել: Հղումներից մեկը տարել է դեպի մասնավոր ֆայլափոխանակման ծառայություն, իսկ մյուսը պարունակել է տվյալներ այդ ծառայությունը հասանելի դարձնելու համար։ Մի քանի ժամ անց սերվերների տվյալներում նկատվել է, որ հղումները բացվել են Microsoft IP-հասցեից:
Microsoft-ում պարզաբանել են, որ սերվերներում «հետքերը» թողել է համակարգը, որն ի հայտ է բերում սպամը: Պատասխանը չի բավարարել պարբերականին, քանի որ խարդախ կայքերը սովորաբար բացվում են HTTP, այլ ոչ թե HTTPS հղումներով:









































