Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն դարձել է գերմանական Volkswagen ավտոկոնցերնի պաշտոնական ներկայացուցիչ:
Ըստ պայմանագրի՝ Պելեն կներկայացնի ընկերությունը 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի աաջնության ժամանակ, ինչպես նաև 2016 թվականին Ռիո-դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին:
VW-ի՝ բրազիլական շուկայում ներկայացված լինելու 60-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում Պելեն կգլխավորի Նեյմարից, Ռիվելինոյից, Ռաիից և Կաֆուից կազմված պատվիրակությունը:
Հարկ է նշել, որ գերմանական կոնցերնը 2009 թվականից հանդիսանում է Բրազիլիայի ազգային հավաքականի հովանավորը:
«Ինձ համար հաճելի է լինել նման ընկերության ներկայացուցիչը: Վերջին 60 ատրիների ընթացքում Volkswagen-ը մեծ աջակցություն է ուցաբերել միլիոնավոր բրազիլական ընտանիքներին»,- նշել է Պելեն:









































