Մադրիդի «Ռեալ»-ի 22-ամյա հարձակվող Խեսե Ռոդրիգեսն առաջիկա ամռանը կարող է Անգլիայի առաջնություն տեղափոխվել:
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ակումբի ղեկավարներին հանձնարարել է ձեռք բերել Ռոդրիգեսի տրանսֆերը: Այդ մասին հայտնում է Sport-ը: «Արքայական ակումբ»-ը, սակայն, նվազագույնը 28 մլն եվրո է պահանջում Խեսեի իրավունքների դիմաց: Այդքան է կազմում ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված հրաժարագինը:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգեսը 14 հանդիպում է անցկացրել «Ռեալ»-ի կազմում, երկու գոլ է խփել և գոլային երեք փոխանցում կատարել:






































