Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչը իր սեփական տանը հազիվ է փրկվել կոկորդիլոսի կերակուր դառնալուց՝ հաղորդում է «Ռոսիա-24»-ը:
Տղամարդուն արթնացրել է մարգագետնում կասկածելի աղմուկը: Նա դուրս է եկել բակ ու տեսել կոկորդիլոսին: Կոկորդիլոսը որոշել էր տաքանալ տան աստիճանների վրա՝ արևի տակ:
Տղամարդը ոստիկանություն է կանչել: Անկոչ հյուրին տեղափոխել են արգելոց:









































