Հոնգկոնգի Գլխավոր վերաքննիչ դատարանը ոչ սահմանադրական է ճանաչել գոյություն ունեցող օրենքն ամուսնությունների մասին ու թույլատրել է սեռը փոխած մարդկանց ամուսնանալ նրանց հետ, ովքեր մինչ ամուսնանալն ունեցել են նույն գենդերային պատկանելությունը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այս որոշման օգտին քվեարկել է 5 դատավորներից 4-ը:
Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 1 տարի հետո: Այդ ընթացքում գործող օրենսդրության մեջ կկատարվեն փոփոխություններ ու կմշակվեն նման ամուսնությունների կնքման բոլոր իրավաբանական ընթացակարգերը:
Սրա հետ մեկտեղ՝ Հոնգկոնգի օրենքները թույլ չեն տալիս ծննդյան վկայականում որևէ փոփոխություն կատարել:









































