Կատալոնական «Բարսելոնա»-ն հռչակվեց Իսպանիայի չեմպիոն: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ թիմի ամենամոտ հետապնդողը` Մադրիդի «Ռեալ»-ը, մրցակցի հարկի տակ չկարողացավ առավելության հասնել «Էսպանյոլ»-ի նկատմամբ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Այսպիսով` «Բարսելոնա»-ն «Ռեալ»-ին գերազանցում է 7 միավորով, իսկ առաջնության ավարտին մնում է 2 տուր: Այսպիսով` «Բարսելոնա»-ն 22-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն:






































